HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ալպինիստները փորձելու են հաղթահարել Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը

Վաղը Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացները կմեկնեն Էլբրուս: Այս անգամ հայ լեռնագնացները կփորձեն հաղթահարել Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ 5641 մ:

Մեր թիմի կազմում են. Գարեգին Ունուսյանը, Լեւոն Մովսեսյանը եւ սկսնակ լեռնագնաց Սուրեն Պետրոսյանը: Լեւոն Մովսեսյանը կմիանա թիմին Նալչիկում: Նշենք, որ Լեւոն Մովսեսյանը մասնակցել է ՌԴ Ալպնիզմի կենտրոնական դպրոցի կողմից անցկացվող 20-օրյա դասընթացներին: Դասընթացների արդյունքում նա վերջին 10 տարում Հայաստանում առաջինն է ստացել ալպինիզմի հրահանգչի որակավորում:

Նախատեսվում է, որ հայ ալպինիստները կբարձրանան Էլբրուս հուլիսի 3-4-ին եւ արդեն հուլիսի 7-8-ին կվերադառնան Հայաստան:

Հիշեցնենք, որ Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացներն արդեն հաղթահարել են Կազբեկը (5033 մ) եւ Դեմավենդը (5671 մ):  

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter