
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Սիրիայի տարածքից հարվածների ու պատասխան կրակի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումներ են եղել։ Այդ մասին հայտնում է Haaretz-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը։
Զինվորականների տվյալներով՝ մի քանի արկ հատել է սահմանը և, հավանաբար, ընկել բաց տարածքում։
Ի պատասխան՝ իսրայելցի զինվորականները հրետանային և ականանետային հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։
Հիշեցնենք, որ «Համաս» շարժման գրոհայինները հոկտեմբերի 7-ի առավոտյան հարձակվել էին Իսրայելի տարածքի վրա։ Հաջորդ առավոտյան լիբանանյան «Հեզբոլահ» խմբավորումը հարվածներ էր հասցրել իսրայելցի զինվորականների դիրքերին՝ հայտարարելով, որ իր աջակցությունն է հայտնում «Համաս» խմբավորմանը։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը հրետանային հարվածներ էր հասցրել «Հեզբոլահ»-ի՝ Լիբանանի տարածքում գտնվող օբյեկտներին։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել