HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը ու Մոսկվայում ընդունել այդ բանակցությունները։ Այդ մասին ТАСС գործակալության փոխանցմամբ Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Օրակարգում դրված է (հայ-ադրբեջանական, խմբ.) խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, որպեսզի վերջնականապես վերջակետ դրվի այս երկարատև հակամարտությանը։ Ռուսական կողմը, անշուշտ, պատրաստ է մեր գործընկերներին ցուցաբերել համակողմանի աջակցություն»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է, ցանկացած ձևաչափով, կազմակերպել և ընդունել այդ բանակցությունները։ Պուտինը նշել է, որ խոսքը գնում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների ու փորձագետների հանդիպումների մասին։ «Իհարկե, կնպաստենք, որ այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրի ձեռքբերմամբ, որը կստորագրեն այդ երկրների ղեկավարները»,- ընդգծել է Պուտինը։

«Կրկնում եմ՝ ընտրություն կատարողը միշտ համապատասխան երկիրն է։ Մենք պատրաստ ենք ստեղծել անհրաժեշտ պայմաններն այդ աշխատանքի համար»,- հավելել է նա։

Պուտինը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին 3 տարվա ընթացքում «ռուսական կողմը զգալի ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղում հակամարտության էսկալացիան և ռազմական գործողությունների դադարեցումը թույլ չտալու համար»: «Այս ամբողջ ընթացքում Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափով տքնաջան աշխատանք է տարվել՝ ուղղված երկու մայրաքաղաքների՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- նշել Է ՌԴ նախագահը: Բացի այդ, ըստ նրա, ռուս խաղաղապահներն իրենց լիազորությունների շրջանակում «բարեխղճորեն կատարել են իրենց առաքելությունը»։

Լուսանկարը՝ Спутник գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter