HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պեսկովը տրամաբանական է համարում, եթե Երևանն ու Բաքուն բանակցությունների հարթակ ընտրեն Ռուսաստանը

Մոսկվան մնում է շատ կարևոր միջնորդ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի կարգավորման համար ու տրամաբանական կլիներ, եթե այդ երկրների միջև բանակցություններն անցկացվեին ռուսական հարթակում: Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ` լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դուք լսել եք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, մենք պատրաստ ենք տրամադրել մեր հարթակը։ Մոսկվան նախկինի պես շատ կարևոր միջնորդ է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման վերջնականացման համար»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ տրամաբանական կլինի, եթե այդ բանակցությունների անցկացման համար հայկական ու ադրբեջանական իշխանությունները, որպես հարթակ, ընտրեն Ռուսաստանը։ 

Պեսկովը նաև նշել է, որ Պուտին-Ալիև բանակցությունների բաց մասում երկու երկրների նախագահները չեն քննարկել Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու հարցը։ Իսկ թե ինչ են խոսել առանձնազրույցի ժամանակ Պուտինն ու Ալիևը, Պեսկովը նշել է, որ տեղյակ չէ։

Հիշեցնենք, որ այսօր, ավելի վաղ, Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը ու Մոսկվայում ընդունել այդ բանակցությունները։ 

«Օրակարգում դրված է (հայ-ադրբեջանական, խմբ.) խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, որպեսզի վերջնականապես վերջակետ դրվի այս երկարատև հակամարտությանը։ Ռուսական կողմը, անշուշտ, պատրաստ է մեր գործընկերներին ցուցաբերել համակողմանի աջակցություն»,- ասել էր Ռուսաստանի նախագահը։

Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է, ցանկացած ձևաչափով, կազմակերպել և ընդունել այդ բանակցությունները։ Պուտինը նշել է, որ խոսքը գնում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների ու փորձագետների հանդիպումների մասին։ «Իհարկե, կնպաստենք, որ այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրի ձեռքբերմամբ, որը կստորագրեն այդ երկրների ղեկավարները... Կրկնում եմ՝ ընտրություն կատարողը միշտ համապատասխան երկիրն է։ Մենք պատրաստ ենք ստեղծել անհրաժեշտ պայմաններն այդ աշխատանքի համար»,- ընդգծել էր Պուտինը։

Լուսանկարը՝ РИА Новости / Сергей Гунеев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter