HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը կարծում է, որ Հայաստանը ԱՊՀ-ից որևէ տեղ չի հեռանում

Հայաստանը ԱՊՀ-ից ոչ մի տեղ չի հեռանում, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկի գագաթնաժողովից բացակայում է միանգամայն հասկանալի պատճառներով։ Նախօրեին նման հայտարարությամբ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, վարչապետ Փաշինյանն ինձ զանգել է, մենք նրա հետ հեռախոսազրույց ենք ունեցել, խոսել ենք նաև այսօրվա գագաթնաժողովի մասին։ Այնտեղ կան հանգամանքներ, որոնք ես միանգամայն հասկանալի եմ համարում։ Այդ մասին չեմ խոսի, ավելի լավ է հարցնեք Հայաստանի վարչապետին»,- հայտարարել է Պուտինը։ 

Նա հավելել է, որ ինչքանով ինքն է հասկանում, Հայաստանը «ԱՊՀ-ից որևէ տեղ չի հեռանում»։

Հիշեցնենք, որ նախօրեին Ղրղզստանի մայրաքաղաքում ընթանում էր ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին, սակայն, չէր մասնակցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գագաթնաժողովի շրջանակներում կայացել էր նաև Պուտին-Ալիև հանդիպում, որի ընթացքում երկու երկրների նախագահները ի թիվս այլ հարցերի քննարկել էին նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։

Լուսանկարը՝ РИА Новости / Павел Бедняков

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter