HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 17-ի առավոտյան ժամանել է Չինաստան։ Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինում։ Պուտինի այցը երկօրյա է։

Չինաստանում Պուտինը կմասնակցի «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» համաժողովին, որի շրջանակներում էլ կհանդիպի Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։

Բացի այդ, նախատեսված են Պուտինի հանդիպումները Մոնղոլիայի, Լաոսի և Վիետնամի նախագահների, ինչպես նաև Թաիլանդի և Պակիստանի կառավարությունների ղեկավարների հետ, որոնք ևս մասնակցելու են համաժողովին:

Վլադիմիր Պուտինի համար Չինաստան այցը երկրորդ արտասահմանյան այցն է այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը նրան ձերբակալելու օրդեր տվեց՝ Ուկրաինայի բռնազավթված տարածքներից երեխաներին Ռուսաստան ապօրինի տեղահանելու կասկածանքով:

Օրդերը տալուց հետո Պուտինն առաջին անգամ այցելել էր Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ, որտեղ հոկտեմբերի 15-ին մասնակցում էր ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին։ 

Ավելի վաղ, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Պուտինն ու Ծինփինը Պեկինում կքննարկեն երկկողմ համագործակցության արդիական խնդիրներն ու միջազգային օրակարգը, ինչպես նաև կքննարկեն «ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման հարցերը»։

Լուսանկարը՝ AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter