HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանն ու ԱՄԷ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստ են հրավիրել

Ռուսաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու դիմում են ներկայացրել՝ Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածի պատճառով։ Այդ մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Ռուսաստանն ու ԱՄԷ-ն հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի ԱԽ բաց հրատապ նիստ են խնդրել՝ Գազայում հիվանդանոցին հարվածի հետ կապված»,- գրել է նա։ 

Հոկտեմբերի 17-ի երեկոյան Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը Իսրայելին մեղադրել էր Գազայի հատվածում Ալ-Ահլի հիվանդանոցի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու մեջ, որի հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, կա առնվազն 500 զոհ։ 

Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հիվանդանոցին հարվածի պատասխանատվությունը կրում է «Իսլամական ջիհադ» խմբավորումը։ Իսրայելի զինված ուժերի փոխանցմամբ՝ հիվանդանոցի վրա ընկել է մեկ հրթիռ, որը գրոհայիններն արձակել էին Իսրայելի ուղղությամբ։

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել, իսկ այնուհետև հրաժարվել Հորդանանում այդ երկրի թագավորի, Եգիպտոսի ու ԱՄՆ նախագահների հետ հանդիպումից։

Լուսանկարը՝ Reuters/Andrew Kelly 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter