HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային ծառայողները կկարողանան բնակարան ձեռք բերել Մալաթիա-Սեբաստիա համայնքի Նոր Երևան թաղամասում

Կառավարությունը հաստատել է Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի N 42/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի առաջին և երկրորդ փուլերի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը:

«Ըստ հիմնավորման՝ հաշվի առնելով բնակարանային շինարարության խթանման մասով պետության հանձնառությունը, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձման արտոնության պարագայում բնակչության բավական լայն շրջանակի կողմից առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու հետաքրքրության աճման միտումներն, ինչպես նաև հանրային ծառայողների շրջանակում կատարված հարցումները և ստացած լայն արձագանքը՝ ծրագիրը դիտարկվել է նպատակահարմար և իրագործելի:

Ծրագրի առաջին փուլի շրջանակում նախատեսվում է բաշխվել 700 բնակարան և 490 ավտոկայանատեղի, իսկ երկրորդ փուլի շրջանակներում՝ 300 բնակարան և 210 ավտոկայանատեղի: Հետևաբար, ամբողջ ծրագրի շրջանակներում բաշխվելու է 1000 բնակարան և 700 ավտոկայանատեղի»,- ասված է Կառավարության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter