
Մակրոնը միջազգային կոալիցիային առաջարկել է գործել «ՀԱՄԱՍ»-ի դեմ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է «ՀԱՄԱՍ»-ի դեմ գործի դնել միջազգային կոալիցիան, որը պայքար է մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ: Այդ մասին նա նշել է Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։
Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Իսրայել է ժամանել՝ իր աջակցությունն և համերաշխությունը իսրայելական ժողովրդին ցուցաբերելու համար: Մակրոնը նշել է, որ Ֆրանսիայի 30 քաղաքացիներ սպանվել են «ՀԱՄԱՍ» արմատական խմբավորման զինյալների կողմից:
🚨 WATCH- French President Macron to Netanyahu:
— Mario Nawfal (@MarioNawfal) October 24, 2023
"This battle should be without mercy, but we are democracies fighting against terrorists. We are working with Israel on the release of the abductees. Everyone should be free - no exceptions."
Source: Channel 11 Reports pic.twitter.com/UQojxphK7W
Ելիսեյան պալատի ղեկավարը նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է կոալիցիայի շրջանակներում պայքարել «ՀԱՄԱՍ»-ի դեմ, եթե Իսրայելը նման ցանկություն հայտնի: «Շատ բան կախված կլինի բանակցություններից, որոնք մենք կանցկացնենք մեր դաշնակիցների հետ»,- հավելել է Մակրոնը։
Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նշել է. «Հոկտեմբերի 7-ի ողբերգությունը Հոլոքոստից ի վեր հակասեմական բռնության ամենավատ գործողությունն է: <...> ինչպես հրեաներին գնդակահարեցին Բաբի Յառում, այնպես էլ «ՀԱՄԱՍ»-ը սպանեց, գլխատեց, ողջ-ողջ այրեց նորածիններին, բռնաբարեց և առևանգեց: Նրանց մոտ կա առնվազն 200 պատանդ՝ նորածիններ, երեխաներ, ծերեր և նրանք, որոնք վերապրել են Հոլոքոստը: Այժմ պատերազմ է ընթանում բարբարոսության և քաղաքակրթության միջև»։
Հոկտեմբերի 19-ին Իսրայելում էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը: Երեկ նա բրիտանական խորհրդարանի պատգամավորներին հայտարարել է, որ, ելնելով առկա հետախուզական տվյալներից, Գազայի հատվածի Ալ-Ահլի հիվանդանոցի շրջանում տեղի ունեցած պայթյունը «հավանաբար առաջացել է Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռից»: Նման հայտարարությամբ ավելի վաղ հանդես էր եկել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նա հոկտեմբերի 18-ին այցելել է Իսրայել:
Լուսանկարը՝ Christophe Ena / POOL / AFP
Մեկնաբանել