HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի խորհրդարանը շուտով կարող է սկսել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության քննարկումը

Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը կարող է մոտ ժամանակներս քննարկվել Թուրքիայի խորհրդարանի կողմից: Այդ մասին Anadolu գործակալության փոխանցմամբ հայտարարել է թուրքական խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը։

«Պրահայից վերադառնալուց հետո այն կուղարկեմ արտաքին գործերի հանձնաժողովին։ Հույս ունեմ, որ հանձնաժողովը որքան հնարավոր է շուտ կմտնի խորհրդարանի օրակարգ, և պատգամավորները կկայացնեն իրենց որոշումը»,- Քուրթուլմուշի խոսքերը մեջբերում է Anadolu պետական գործակալությունը։

Երեքշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Շվեդիան կատարել է Թուրքիայի հանդեպ իր բոլոր պարտավորությունները և այժմ պատրաստ է դառնալ դաշինքի անդամ: Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը:

Ֆինլանդիան և Շվեդիան դեռ 2022 թվականի մայիսին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտ էին ներկայացրել։ Սակայն հունվարի 21-ին Ստոկհոլմում տեղի ունեցավ բողոքի ակցիա, որի ժամանակ դանիական աջ ծայրահեղական «Կոշտ կուրս» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը, որն ունի շվեդական քաղաքացիություն, Թուրքիայի դեսպանության մոտ այրեց Ղուրանը։

Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Շվեդիան չպետք է Թուրքիայից ակնկալի ՆԱՏՕ-ին իր անդամակցության աջակցություն։ Թուրքական կողմը Ստոկհոլմից պահանջում էր նաև արտահանձնել Շվեդիայում քաղաքական ապաստան գտած քուրդ ակտիվիստներին, որոնց Անկարան մեղադրում էր ահաբեկչության մեջ։

Լուսանկարը՝ Reuters/Yves Herman/Pool/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter