
Ռուսաստանը շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ՝ հակամարտության կարգավորման հարցում նրանց օգնելու համար, սակայն որևէ էական տեղաշարժ դեռևս չկա: Այդ մասին TACC-ի փոխանցմամբ լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռ ոչ: Հստակ պատկերացում չկա։ Մենք շարունակում ենք մեր շփումները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք տեղաշարժեր կան Մոսկվան՝ որպես խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարթակ գործարկելու ռուսական առաջարկի շուրջ։
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում չի կայանա Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը։ Պատճառը, ըստ Հարավային Կովկասում ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, ժամանակի սղությունն է։
Լուսանկարը՝ Sputnik / Михаил Метцель
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել