HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հակոբ Բալայանը նշանակվել է Էրեբունու, Կամսար Բաբինյանը՝ Աջափնյակի ղեկավար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Հակոբ Բալայանը նշանակվել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար: 

Նույն որոշմամբ՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Սարգսյանն ազատվել է վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումից:

Մեկ այլ որոշմամբ՝ Աջափնյակի ղեկավար է նշանակվել Կամսար Բաբինյանը, իսկ Աջափնյակի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանն ազատվել է վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումից:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Կամսար Բաբինյանը, Հակոբ Բալայանը, Արամ Ազատյանն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։ Ավագանու մանդատները կփոխանցվեն խմբակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արամ Ազատյանը։

Վարչական շրջանների ղեկավարների կենսագրությունը

Հակոբ Բալայանը 1988-1993թթ. աշխատել է «Էրեբունի կլինիկական» հիվանդանոցում՝ որպես բուժակ։

1993-1996թթ. աշխատել է N4 կլինիկական հիվանդանոցում ՝ որպես բուժակ։

1996-2007թթ․ աշխատել է N6 բուժմիավորումում՝ որպես բուժակ։

2007-2014թթ․ աշխատել է «Երևան» բժշկական կենտրոնում՝ որպես բաժնի վարիչ։

2014-2015թթ․ եղել է «Երևան» բժշկական կենտրոնի փոխտնօրենը։

2015-2018թթ․ եղել է «Երևան» բժշկական կենտրոնի տնօրենը։

2018-2021թթ․ աշխատել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմում՝ որպես վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։

2021- 2022թթ․ աշխատել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմում՝ որպես վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակակատար։

2022թ. հունիսի 22-ին նշանակվել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար:

2023թ. նշանակվել է նույն վարչական շրջանի ղեկավար:

Կամսար Բաբինյանը 2000-2002թթ. եղել է առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատոր՝ սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ:

2002-2005թթ.` ԱԱԻ-ի ասպիրանտ:

2005թ.-ից բժշկական գիտությունների թեկնածու է:

2002-2005թթ. աշխատել է «Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում՝ որպես փորձագիտության գծով տնօրենի տեղակալ:

2005-2011թթ.` Արմավիրի պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային կենտրոնի պետ, գլխավոր պետական սանիտարական բժիշկ:

2011-2012թթ. եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային  համալիրի գլխավոր բժիշկ:

2012թ.-2022թթ. եղել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ: 

2022թ. ապրիլին նշանակվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար։
2023թ. հոկտեմբերին նշանակվել է նույն վարչական շրջանի ղեկավար։

Արամ Ազատյանը 2000-2002թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում, զորացրվելուց հետո ստացել է պահեստազորի կապիտանի զինվորական կոչում:

2003-2007թթ․ ծառայել է ՀՀ ՊՆ ՌՈ, ՕԾԲ-ում:

2009-2011թթ․ ծառայել է ՀՀ Ոստիկանությունում:

2010-2012թթ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ստացել կառավարման մագիստրոսի աստիճան՝ «ֆինանսական մենեջմենթ» մասնագիտությամբ։

2012-2017թթ․ եղել է «Ռոյալ Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ի, փոխտնօրենը:

2019-2022թթ․ եղել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը:

2022թ․ նշանակվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար:

2023թ. նշանակվել է նույն վարչական շրջանի ղեկավար:

Գլխավոր լուսանկարում՝ Հակոբ Բալայանը (ձախից) և Կամսար Բաբինյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter