HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանյան միջազգային թատերական փառատոնի բույրը ՝ Արմենիա Վայն ընկերության կողմից

Վճարովի բովանդակություն:

«Արմենիա Վայնը», լինելով հայաստանյան խոշոր արտադրական ընկերություն, իր գործունեության առաջին իսկ օրերից ստանձնել է մշակույթի կողքին լինելու, դրա զարգացմանը խթանելու և ազգային արժեքները հանրայնացնելու առաքելությանը։ 

Երևանյան առաջին միջազգային թատերական փառատոնի շրջանակում ընկերության համագործակցությունը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ այս առաքելության հերթական կարևոր դրսևորումն  է, որն ամրագրվեց ընկերության նոր ու հեղինակային գինու ստեղծմամբ ՝ փառատոնի անունով և փառատոնի պատվին։

«Մեզ համար գինեգործությունը երբեք էլ չի եղել միայն արտադրական դրսևորում։ Գինին՝ ինքը, մշակույթ է, ուստի մեր գործունեությունը մշտապես փոխկապակցված է մշակույթի տարբեր ոլորտների հետ։ Մենք հավատացած ենք, որ հայկական գինին յուրաքանչյուր նախաձեռնության հաղորդում է ազգայինի և հայկականության նոտաներ, հենց այս պատճառով մեզ համար կարևոր էր, որ երևանյան միջազգային թատերական փառատոնն ունենա իր բացառիկ բույրը՝ հայկական նրբերանգներով»-պատմում են ընկերության ներկայացուցիչները։

Փառատոնի անունը կրող գինին «Արմենիա Վայն» ընկերության յուրօրինակ նվերն է երեւանյան միջազգային թատերական փառատոնին՝ ի նշան գինեգործական և թատերական մշակույթների միաձուլման։

«Այն ինչ իրականացրեց «Արմենիա Վայն» այս փառատոնի շրջանակում, իսկապես աննախադեպ էր։ Իմ արտասահմանցի  գործընկերները հիանում և զարմանում են լսելով, որ Հայաստանի ամենամեծ գինու արտադրողը ստեղծել է գինի՝ փառատոնի անունով»,-նշում է փառատոնի հիմնադիր-նախագահ, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը՝ հավելելով,  - «Հենց այսպիսի քայլերն են ապացուցում, որ գինին արվեստ է, իսկ Արմենիա Վայնն ավելի մեծ արժեքների հետևորդ է, քան զուտ արտադրությունն է»։

Փառատոնի բացման ընթացքում հիմնադիր-նախագահը հայկական գինին նվիրեց ֆրանսիայից ժամանած հյուրերին՝ հայտարարելով,- «Չնայած Ֆրանսիան անմրցելի է գինու հարցում, բայց Դուք այսօր հնարավորություն ունեք մրցելու Հայկական գինու հետ»։

Փառատոնի մեկնարկն առանձնապես խորհրդանշական էր․ մեծ և շքեղ բացման արարողության փոխարեն կազմակերպիչները որոշել են առաջին ներկայացումը նվիրել Արցախից ժամանած փոքրիկներին և խաղալ նրանց համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter