Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախկին աշխատակիցը դատական հայց է ներկայացրել Կոմիտեի դեմ
Արամ Փանոսյանը 2018 թվականի մարտից աշխատում էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունում։ Այս տարվա մայիսի 31-ին Կոմիտեն անվստահություն է հայտնել Արամ Փանոսյանին ու ազատել աշխատանքից։ Նախկին աշխատակիցը գործատուի արարքը որակում է ապօրինություն։
Նա նախ դիմել է ԿԽՄԿ ներքին ատյան, որտեղ նրան արդարացրել են, բայց հայաստանյան պատվիրակությունը, ըստ Արամի, ներքին ատյանի որոշումն անտեսելով՝ ազատել է իրեն աշխատանքից։
Արամ Փանոսյանը դատական հայց է ներկայացրել ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության դեմ և պահանջել անվավեր ճանաչել ազատման հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկվող միջին աշխատավարձի գումարը։ Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել։ Սա Հայաստանում առաջին դատական հայցն է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի դեմ։
Նոյեմբերի 1-ին մեկնարկելու է Արամ Փանոսյանի հայցի քննությունը։
«Հետքը» կապ հաստատեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որտեղից մեզ խոստացան մեկնաբանություն տալ ավելի ուշ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մեկնաբանել