
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Անկարա
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը ժամանել է Անկարա՝ քննարկելու իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Այդ մասին նշվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Արտաքին գործերի նախարարը մեկնել է Դոհայից և ժամանել Անկարա: Թուրքիայում նոյեմբերի 1-ին Աբդոլահյանը կհանդիպի երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կքննարկի Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները եւ Գազայում ռազմական հանցագործություններն ու ցեղասպանությունը դադարեցնելու ուղիները»,- ասված է իրանական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Իրանի ԱԳՆ-ում նաև հայտնել են, որ Կատար կատարած այցի ընթացքում Աբդոլահանը հանդիպումներ և բանակցություններ է ունեցել երկրի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանի, էմիրության վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բին Աբդել Ռահման ալ Թանիի, Թաիլանդի արտաքին գործերի նախարար Պարնփրի Փիթհանուկոնի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի հետ։
Լուսանկարը՝ Reuters/Cagla Gurdogan
Մեկնաբանել