HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հորդանանը Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին

Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների նպատակով Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին։ Այդ մասին հայտնում է հորդանանյան Petra պետական գործակալությունը։

«Արտաքին գործերի նախարարությունը անհապաղ հետ է կանչել Թել Ավիվում իր դեսպանին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հորդանանի ԱԳՆ-ն նշել է, որ Իսրայել դեսպանի վերադարձը կապված կլինի Գազայի հատվածում իսրայելական կողմի ռազմական գործողությունների դադարեցման հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, իրենց դեսպաններին հետ էին կանչել Կոլումբիան ու Չիլին, իսկ Բոլիվիան ընդհանրապես խզել էր Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները։

Լուսանկարը՝ Reuters/Baz Ratner

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter