Ադրբեջանը մեղադրանք է առաջադրել արցախցի Մադաթ Բաբայանին
Ադրբեջանը, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու մեղադրանք է ներկայացրել Արցախի Գետավան գյուղի 71-ամյա բնակիչ Մադաթ Բաբայանին։ Այդ մասին տեղեկանում ենք Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության՝ նոյեմբերի 2-ին տարածած հաղորդագրությունից։
Նա անհետ կորած էր համարվում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակման ժամանակ։ Հոկտեմբերի 9-ին Մադաթ Բաբայանը կապ էր հաստատել Հայաստանում գտնվող հարազատների հետ և տեղեկացրել, որ Բաքվում է։
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հավելում է, որ նա ընդունել է մեղքն ու մանրամասն տեղեկություններ ներկայացրել կատարվածի մասին:
Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տեսանյութից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել