
Հարավային Կովկասի հարցերով եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները պարբերաբար շփվում են. ՌԴ փոխվարչապետ
Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները, պարբերաբար շփումներ է անցկացնում մասնակիցների միջև: Այդ մասին TACC-ի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Գիտեք, որ մենք պարբերաբար շփվում ենք»,- ասել է նա։
Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ «ֆորմալ առումով աշխատանքային խումբը գործում է»։ «Վերջին անգամ մենք հավաքվել ենք հունիսի 2-ին»,- հավելել է նա։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ աշխատանքային խումբը ստեղծվել է 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությամբ։ Աշխատանքային խումբը զբաղվելու էր տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով։
Լուսանկարը՝ TACC գործակալության
Մեկնաբանել