HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արցախցիների մասին քննարկում է իրականացվում, բայց արցախցիներին չեն ներգրավում»․ Արտակ Բեգլարյան

Հայաստանի Հանրապետությունում արցախցիների վերաբերյալ որոշումները կայացվում են ոչ ներառական և ոչ արդյունավետ ընթացակարգով, քանի որ այդ որոշումներն ընդունվում են առանց արցախցիների ներգավման։ «Հետքին» տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն արեց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ, ներկայում՝ իրավապաշտպան Արտակ Բեգլարյանը։

Բեգլարյանն ասում է՝ հասկանալի է, որ ժամկետերի հարցեր կան, և որոշումները պետք է արագ կայացվեն, բայց միևնույն ժամանակ ընդունելի  չէ, որ այդ խնդիրների շահառուները՝ արցախցիներիը չեն մասնակցում քննարկումներին։ Արտակ Բեգլարյանի տեղեկություններով՝ ՀՀ և Արցախի իշխանությունների միջև շփումները հազվադեպ են, և բացի այդ, Արցախի փորձագիտական հանրության և քաղհասարակության ներկայացուցիչների կարծիքն էլ հաշվի չի առնվում։

Խոսելով Արցախից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի մասին՝ Արտակ Բեգլարյանն ասում է՝ կողմ է, որ նրանց տրվի փախստականի կարգավիճակ, քանի որ միջազգային հարաբերությունների տեսանկյունից միայն այդպես կարող են պայքարել իրենց խախտված իրավունքների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter