HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Քոչարյանը վաղը պատգամավորի կարգավիճակ կստանա և կլինի ազատության մեջ․ փաստաբաններ

Նոյեմբերի 6-ին Լևոն Քոչարյանը կստանա պատգամավորի կարգավիճակ, ինչի արդյունքում կալանքը ենթակա է վերացման։ Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի որդու փաստաբանական խումբը։

Նոյեմբերի 3-ին «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի պատգամավորի երեք թեկնածուներ՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը, ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել:

Ընտրական ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն է, որը սեպտեմբերի 25-ից կալանավորված է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որի շրջանակներում արձանագրվելու է Լևոն Քոչարյանի կողմից ԱԺ պատգամավորի մանդատ ստանալը, տեղի է ունենալու վաղը՝ նոյեմբերի 6-ին:

«Ապօրինի անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող Լևոն Քոչարյանը 2023 թվականի նոյեմբերի 6-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»,- ասված է փաստաբանական խմբի տարածած հայտարարության մեջ:

Լևոն Քոչարյանը բերման էր ենթարկվել սեպտեմբերի 22-ին՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, ապա նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից էլ նրան ձերբակալել էին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter