HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոլդովայի իշխող կուսակցությունը 36-ից 30 քաղաքում պարտվում է ՏԻՄ ընտրություններում

Մոլդովայում իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը պարտություն է կրում ՏԻՄ ընտրություններում։ Թեկնածուները քաղաքապետի պաշտոնի համար պայքարում պարտվում են 36 քաղաքից 30-ում, ուստի կուսակցությունը ոչ մի շրջանային խորհրդում մեծամասնություն չի ունենա: Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով Մոլդովայի ԿԸՀ նախնական տվյալներին։

Այս ֆոնին քաղաքների մեծ մասում առաջատար են նախկին նախագահ Իգոր Դոդոնի Սոցիալիստական կուսակցության, «Մեր կուսակցության» և ընդդիմադիր այլ միավորումների թեկնածուները:

Քիշնևում 305 ընտրատեղամասից 238-ի արդյունքների հաշվարկով առաջատարը գործող քաղաքապետ Իոն Չեբանն է (51 %), իսկ իշխող կուսակցության ներկայացուցիչ Լիլիան Կարպը երկրորդ տեղում է (27 %)։ Բելցիում, որը Մոլդովայի մեծությամբ երկրորդ քաղաքն է, իշխող կուսակցության ներկայացուցիչը միայն չորրորդ տեղում է։ Այստեղ կկազմակերպվի ընտրությունների երկրորդ փուլ։

Հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունն արգելափակել է ռուսական 22 կայքի հասանելիությունը։ Մոլդովական կողմը նշում էր, որ հասանելիության արգելափակման համար հիմք են հանդիսացել այդ ռեսուրսների կողմից «ռազմական հակամարտության մեջ գտնվող և ագրեսոր պետություն ճանաչված երկրի պետական իշխանության մարմիններից բխող տեղեկատվության տարածումը»։

Գերատեսչությունը կարգադրություն էր ուղարկել ինտերնետ պրովայդերներին՝ ВГТРК-ի, НТВ-ի, RT-ի, «Первый канал»-ի, ТВЦ-ի, Рен-ТВ-ի և ռուսական պետական մի շարք այլ լրատվամիջոցների կայքերի անհապաղ արգելափակման պահանջով։

Լուսանկարը՝ wbal.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter