
3 օր Տիգրան Համասյան` Երևանում
Ջազ դաշնակահար, կոմպոզիտոր, աշխարհահռչակ Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի (Thelonious Monk International Jazz Competition) հաղթող Տիգրան Համասյանը հանդես կգա Երևանում երեք համերգներով՝ երեք տարբեր ծրագրերով և կազմերով։
Տիգրան Համասյանը կնվագի Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում, 2023թ. իր համաշխարհային շրջագայության շրջանակներում նոյեմբերի 20-ին, 21-ին, և 22-ին:
Նոյեմբերի 20-ին «Տիգրան Համասյան տրիո»-ի կատարմամբ կհնչեն «ՍտանդԱրտ» նոր ալբոմի ստեղծագործությունները, որոնք ամբողջապես ներկայացնում են 1920-1950 թվականների հանրահայտ ջազ ստանդարտների` Համասյանի կատարած մշակումները: Համերգին կմասնակցեն կոնտրաբասահար Ռիք Ռոզատոն (Նյու Յորք) և թմբկահար Ջոնաթան Փինսոնը (Լոս Անջելես):
Նոյեմբերի 21-ին Տիգրան Համասյանը ելույթ կունենա որպես մենակատար, ինչպես նաև զուգանվագով հանդես կգա հրավիրյալ սաքսոֆոնահար Տրիգվե Սեիմի հետ (Նորվեգիա): Համերգի ծրագրում ընդգրկված են Համասյանի սոլո ալբոմների հայտնի ստեղծագործությունները:
Նոյեմբերի 22-ին «Տիգրան Համասյան էլեկտրիկ տրիո»-ն` Նյու Յորքից հրավիրված բաս կիթառահար Էվըն Մարիենի և թմբկահար Նեյթ Վուդի մասնակցությամբ, հանդես կգա Համասյանի հեղինակային ստեղծագործությունների կատարմամբ:
Հայաստանյան շրջագայության ընթացքում նախատեսվում են նաև Ռիք Ռոզատոի և Նեյթ Վուդի առանձին ելույթները, ինչպես նաև հրավիրյալ երաժիշտների մասնակցությամբ մի շարք վարպետաց դասեր: Առաջիկայում միջոցառումների մասին կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ:
Տոմսերի համար՝
https://www.tomsarkgh.am/.../Tigran-Hamasyan-Tri-StandArt...
https://www.tomsarkgh.am/.../47000/Tigran-Hamasyan-Solo.html
https://www.tomsarkgh.am/hy/event/47001/Tigran-Hamasyan-Electric-Trio.html
Գլխավոր լուսանկարը՝ cafebabel.com
Մեկնաբանել