Արթուր Չախոյանը հաղորդում է ներկայացրել իր վրա նոր հարձակման փորձի մասին
Հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր հաղորդում է ներկայացրել ոստիկանության բաժնում, որ երեկ իր վրա նոր հարձակման փորձ է իրականացվել, որը նորից կանխվել է իր կողմից:
«Նախապես ասեմ, որ ինձ հետ ամեն ինչ նորմալ է ու անհանգստանալու կարիք չկա: Հարձակման փորձը անմիջական կապ ունի երեկվա իմ նկարահանած թիվ 50 մանկապարտեզի հետ, որի կապալառուն է «Էլդոգար» ընկերությունը, որն էլ իր հերթին մտերիմ կապերի մեջ է քաղաքապետարանի շինբարեկարգման պետ Խորեն Գրիգորյանի հետ»,- գրել է նա։
Նշենք, որ նա հանրությանն ավելի շատ հայտնի է որպես Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված շինարարական մրցույթները, ճանապարհի եզրաքարերի, ասֆալտի որակի քննադատող: Ավելի վաղ գրել էինք, որ հոկտեմբերի 9-ի երեկոյան Արթուր Չախոյանի վրա երեք մարդ էր հարձակվել, որից մեկին Արթուրը վնասազերծել էր և հանձնել ոստիկաններին: Արթուրն այդ հարձակումը որակել էր մահափորձ: Սակայն իրավապահ մարմինները Արթուրի կողմից վնասազերծված անձին բաց էին թողել:
Կարդացե՛ք նաև՝
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել