HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ-ն կհայտարարի Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին, երբ համաձայնեցվեն ժամկետները

Մոսկվան կհայտարարի ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման մասին, երբ համաձայնեցվեն ժամկետները: TACC գործակալության փոխանցմամբ` այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը մոսկովյան հարթակը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հարաբերությունների կարգավորման ու խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ հետագա երկխոսության համար»,- այդ մասին նշել է Գալուզինը՝ հավելելով, որ երբ համաձայնեցվեն հանդիպման ժամկետները, ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես կգա հայտարարությամբ։

Գալուզինն ընդգծել է, որ համապատասխան հանդիպումն ընդունելու Մոսկվայի պատրաստակամությունն անփոփոխ է:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը մնում է եռակողմ պայմանավորվածությունների համալիրը, որոնք ընդունվել են 2020-2022 թվականներին։ Այն ներառում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը ու Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։

Լուսանկարը՝ Sputnik / Алексей Майшев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter