HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան պատրաստ չէ ԵՄ-ին անդամակցության բանակցություններին. Հունգարիայի վարչապետ

Ուկրաինան «բոլոր առումներով» պատրաստ չէ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել։ Kossuth ռադիոկայանին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ խոսելով Հունգարիայի առջև ծառացած քաղաքական դժվարությունների մասին:

«Ուկրաինան բոլոր առումներով պատրաստ չէ խոսել ԵՄ-ին անդամակցելու իր ձգտումների մասին։ Ուկրաինան նույնքան հեռու է ԵՄ-ին անդամակցելուց, որքան Մակոն՝ Երուսաղեմից (նկատի ունի խաչակիր Մակոյի մասին հին հունգարական լեգենդը, երբ վերջինս փորձում էր նավով հասնել Երուսաղեմ։ Մի անգամ, երբ նա արթնացավ նավի վրա, կարծեց, թե արդեն հասել է Երուսաղեմ, մինչդեռ նավը գտնվում էր ներկայիս Խորվաթիայի ափերի մոտ-խմբ.)»,- Հունգարիայի վարչապետի խոսքերը մեջբերել է HVG պարբերականը։

Օրբանի խոսքով՝ «Հունգարիայի հստակ դիրքորոշումը» պայմանավորված է նրանով, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները նույնիսկ չպետք է մեկնարկեն։

Նա նշել է, որ Եվրամիությունը «Հունգարիային պարտք է 3-4-5 միլիարդ եվրո»,  որոնց փոխանցումը ԵՄ-ն դադարեցրել է դատական համակարգի բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ Բուդապեշտին ուղղված պահանջների պատճառով: Օրբանն ընդգծել է, որ այդ հարցը ոչ մի կերպ չի կարող կապված լինել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում Հունգարիայի դիրքորոշման հետ:

«Կցանկանայի շատ հստակ ընդգծել, որ Հունգարիայի անհամաձայնությունը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցում, սակարկության առարկա չէ։ Չի կարելի դա կապել որևէ գումարային հարցի հետ։ Ինչ պարտավոր են, պետք է տան»,- հայտարարել է Օրբանը։

Ուկրաինան ԵՄ-ին անդամակցության հայտ էր ներկայացրել փետրվարի 28-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից մի քանի օր անց։ 2022 թվականի հունիսին Եվրամիության երկրների առաջնորդների գագաթնաժողովը համաձայնեց ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային։

Նոյեմբերի 8-ին Եվրոպական հանձնաժողովը խորհուրդ տվեց ԵՄ խորհրդին բանակցություններ սկսել ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ՝ մի շարք պայմանների պահպանման պարագայում։ Եվրամիությանը նոր երկրների անդամակցության համար անհրաժեշտ է անդամ բոլոր երկրների համաձայնությունը։

Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունից մեկ օր առաջ Հունգարիայի ներկայացուցիչները հայտարարեցին, որ արգելափակում են Եվրամիությանը անդամակցության Ուկրաինայի բանակցությունների մեկնարկը, քանի դեռ չեն ապահովվի պահանջները, որոնք կապված են Ուկրաինայում հունգարական փոքրամասնության հետ։ 

Սեպտեմբերին Վիկտոր Օրբանն ասել էր, որ Հունգարիան «անհաղթահարելի ցանկություն» չունի քվեարկելու ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության օգտին։

Լուսանկարը՝ REUTERS/Marton Monus/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter