ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության տրամադրման և վիզաների ազատականացման հնարավորությունը
Եվրամիությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության տրամադրման հնարավորությունը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման հարցը։ Այդ մասին երեկ երեկոյան Բրյուսելում ԵՄ խորհրդի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Today, EU foreign ministers discussed the situation in Israel and the region, Russian aggression against Ukraine, COP28 and recent developments concerning Armenia-Azerbaijan.
— European External Action Service - EEAS 🇪🇺 (@eu_eeas) November 13, 2023
Watch live: HR/VP @JosepBorrellF remarks following the #FAC meeting. ↓ https://t.co/kG9DYzg1k3
«Մենք ուսումնասիրում ենք Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնության ցուցաբերման և Հայաստանի համար վիզաների ազատականացման տարբերակը»,- ասել է նա։
Բորելի խոսքով՝ ԵՄ-ն Ադրբեջանին հստակ զգուշացրել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ցանկացած խախտում անընդունելի է և կհանգեցնի «ծանր հետևանքների»։ «Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի ապակայունացման ցանկացած փորձի նկատմամբ՝ թե' ներքին, թե' արտաքին։ Եվ մեր ազդակն Ադրբեջանին հստակ է. Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է լինելու և հանգեցնելու է մեր հարաբերությունների համար ծանր հետևանքների»,- նշել է նա։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը կոչ է արել վերսկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին հասնելու շուրջ բանակցությունները: Նա նաև տեղեկացրել է, որ նախարարները պայմանավորվել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հրավիրել մասնակցելու Բրյուսելում կայանալիք ԵՄ խորհրդի հաջորդ նիստին:
Լուսանկարը՝ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի բաժնի
Մեկնաբանել