HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյանը Ժնևում կներկայացնի վերջին ամիսներին տեղի ունեցած Արցախի շրջափակումն և ցեղասպանությունը

Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, մասնակցում է Ադրբեջանի՝ համընդհանուր պարբերական դիտարկման (զեկույցի) քննարկմանը, որտեղ ներկայացվում են վերջին չորս տարվա ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հարցում Ադրբեջանի կողմից կատարված և չկատարված աշխատանքները: Այս մասին վերջինս հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Այս պաշտոնական քննարկումից հետո Հայ օգնության միությունը կազմակերպել է առանձին միջոցառում Մարդու իրավունքների խորհրդում՝ «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով, որտեղ ես կներկայացնեմ հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցած Արցախի շրջափակումը և ցեղասպանությունը: Այդ միջոցառման մասին կներկայացնեմ ավելի ուշ՝ կայանալուց հետո:

Այստեղ եմ գտնվում սփյուռքահայ իրավաբան Գևորգ Հակոբջանյանի հետ միասին՝ Մարդու իրավունքների և արդարության հայկական իրավական կենտրոնի աջակցությամբ: Մի շարք այլ միջոցառումներ ու հանդիպումներ էլ ունեմ Ժնևում՝ նպատակ ունենալով ներկայացնել ալիևյան ցեղասպան ռեժիմի հանցագործությունները, Արցախի փախստական ժողովրդի վիճակը և քննարկել ապագա անելիքները»,- գրել է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter