HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն արժանացել է IDFA կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» մրցանակին

Վավերագրական կինոյի հեղինակավոր IDFA կինոփառատոնում Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն արժանացել է «Լավագույն ֆիլմ» և FIPRESCI մրցանակների։

«Լավագույն ֆիլմ» մրցանակը տրվում է տարվա լավագույն վավերագրական ֆիլմին, իսկ «FIPRESCI»-ն շնորհում է կինոքննադատների և կինոմամուլի մասնագիտական հեղինակավոր համաշխարհային ընկերակցությունը։

Ֆիլմում ներկայացվում է 44-օրյա պատերազմի յոթերորդ օրն անհետ կորած Սողոմոնի՝ Շողակաթի եղբոր որոնման պատմությունը։ «1489» անվանումը Սողոմոնի մասունքներին տրված համարն է։

«Լավագույն ֆիլմ» մրցանակը ժյուրին այսպես է ձևակերպել. «Ֆիլմ, որը նման է ներս թափանցող լույսի. տեսանելի է դարձնում վշտի թաքնված հսկայական ներքին լանդշաֆտը՝ անտանելի բացակայությունից ստեղծելով իրական ներկայություն։ Կինոն որպես գոյատևման գործիք, որը մեզ բոլորիս թույլ է տալիս առերեսվել նրան, ինչը կնախընտրեինք չտեսնել։ Եվ վերջապես, սա կինոյի անմոռանալի՝ սիրո դրսևորման օրինակ է»:

Շողակաթ Վարդանյանը Հետք Մեդիա Գործարանի 2020-2021 ուս. տարվա շրջանավարտ է, ֆիլմը նա սկսել է նկարահանել ուսումնառության ընթացքում։

Ֆիլմի թրեյլերը՝ հղումով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter