HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ-ում շարունակում են աշխատել Հայաստան դիտորդական առաքելության ուղարկման նախագծի ուղղությամբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդական առաքելությունը Հայաստան ուղարկելու և գործնական այլ միջոցների վերաբերյալ որոշման նախագծի վրա աշխատանքները շարունակվում են այն բանից հետո, երբ Երևանը խնդրել է օրակարգից հանել ՀԱՊԿ արտգործնախարարների հայտարարությունը՝ hաջակցություն Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերին: Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ` նշվում է ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանության մեջ։

«Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերին ընդառաջ հայկական կողմն առաջարկել է քննարկումից հանել հայտարարության նախագիծը: Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու և այլ գործնական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ ՀԱԽ (Հավաքական անվտանգության խորհրդի, խմբ.) որոշման նախագծի վրա աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության տրամադրման մասին հարցը: 

«<...> Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարականը Հայաստանին օգնության վերաբերյալ որոշման լրամշակման վերաբերյալ: Հայկական կողմը, թեև մյուս բոլոր դաշնակիցները կողմ էին այդ որոշմանը, որևէ հետաքրքրություն չի հայտնել այդ փաստաթղթի նկատմամբ, և ավելին, մեր աշխատանքի ավարտական մասում նրանք խնդրել են այն ընդհանրապես հանել օրակարգից»,- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ չէր ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը։ Այն ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Ստանիսլավ Զասը հայտնել էր, որ փաստաթուղթն ընդհանուր առմամբ համաձայնեցված է եղել, սակայն լրամշակման կարիք ունի։ Փաշինյանը նշել էր, որ չստորագրման պատճառն այն էր, որ ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չէր հայտնել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ու չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները։

Լուսանկարը՝ Sputnik / Михаил Воскресенский

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter