HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

V&M Հայկական կոնյակ. «Արմենիա Վայն» ընկերության բացառիկ առաջարկը հայ սպառողին

Վճարովի բովանդակություն

Ավելի քան 15 տարի գործունեություն ծավալելով հայկական և համաշխարհային շուկայում և զբաղեցնելով առաջատար դիրքեր՝ «Արմենիա Վայն» ընկերությունը հանրությանը վերջապես կներկայանա կոնյակով, որը դառնալու է հպարտանալու և Հայաստանն աշխարհին նորովի ներկայացնելու բացառիկ նմուշ։

V&M. այսպես է կոչվում կոնյակագործության արվեստի ձեռակերտ գլուխգործոցը, որը «Արմենիա Վայն» ընկերության հիմնադիրներ Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների անմնացորդ սիրո, նվիրումի, ազնվության և հոգատարության դրսևորումն է՝ հայրենի hողի և ժողովրդի հանդեպ։

Այս ազնվական խմիչքը յուրահատուկ լիրիկական բալլլադ է, որն արարվել է հայկական տերուարի պարգևած բերքի, հայկական և ֆրանսիական կոնյակագործության լավագույն ավանդույթների միաձուլումից։

- «V&M» կոնյակն իրապես անկրկնելի է իր էությամբ։ Նրա մեջ ամփոփված են հայկական տերուարի համային և բուրային բոլոր առանձնահատկությունները, որոնք այնքան ներդաշնակորեն միախառնվել են ֆրանսիական տեխնոլոգիաների հետ։ Որպես կարևորագույն և որոշիչ նոտա՝ մենք հայկական կոնյակը հնացրել ենք ֆրանսիական 80-100 տարեկան կաղնեփայտե տակառներում։ Այն, ինչ ստացվել է մեր 10 տարիների նվիրված աշխատանքի արդյունքում, համերի և բույրերի հանճարեղ սիմֆոնիա է հիշեցնում,- պատմում է Ընկերության Ֆրանսիացի խորհրդատու-կոնյակագործ Օլիվիե Շապտը, ով տարիներ շարունակ գլխավորել է «V&M» կոնյակի ստեղծման գործընթացը։

Իր գործունեության առաջին իսկ օրերից «Արմենիա Վայն» ընկերության կարևորագույն առաքելությունը եղել է աշխարհին ներկայացնել հայկական մշակույթը և պատմությունը՝ բույրերի և համերի միջոցով։ Տարիներ շարունակ գինեգործության ոլորտում բարձր նշաձող սահմանելելով ՝ ընկերությունն այժմ սկսում է հայկական կոնյակագործության բացառիկ շրջան՝ պատմելով աշխարհին Հայաստանի մասին՝ կոնյակի բույրով։

-Այս վեհ ըմպելիքը անմնացորդ սիրո, ազնվության, հոգատարության և համբերության արդյունք է, որը 10 տարի շարունակ հնացել է աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հանճարեղ մեղեդու ներքո։ Միաձուլվելով ազգային ժառանգության ելևէջներին՝ «V&M» կոնյակը դարձել է դասական սիմֆոնիա՝ կոնյակի հմայիչ բույրերով․ և այս ստեղծագործության շնորհանդեսը կարող էր լիներ միայն բարձր արվեստի տանը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում,-պատմում է ընկերություն կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով,- «V&M» կոնյակը դարձավ «Արմենիա Վայն»

ընկերության և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի միջև երկարատև համագործակցության հիմնասյունը։

Համագործակցության շրջանակում ՝ «V&M» ձեռակերտ կոնյակի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։ Այդ օրը հայ սպառողն առաջին անգամ կվայելի «Արմենիա Վայն» ընկերության 10 տարվա աշխատանքի արդյունքը և «Կարապի լիճը» բալետը։

«V&M» կոնյակն ըմպելով ՝ կոնյակի սիրահարները ոչ միայն կբացահայտեն հայկական տերուարի յուրահատուկ բուրային փնջերը, այլ նաև ամեն կաթիլում կլսեն դասական հանճարեղ նոտաներ: 3,5,7 և 10 տարեկան «V&M» հայկական կոնյակները շնորհանդեսից հետո կներկայացվեն նաև հանրապետության վաճառասրահներում։

  • «Արմենիա Վայն» ընկերության բացառիկ «V&M» կոնյակը դեկտեմբերի 1-ից կլինի հայաստանյան վաճառասրահներում
  • 10 տարի խաչատրյանական հանճարեղ մեղեդու ներքո հնացված «Արմենիա Վայն» ընկերության «V&M» կոնյակը կներկայանա հայ կոնյակասերներին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter