HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հարցում

Վրաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության ու վստահության ամրապնդմանը՝ «Խաղաղ հարևանության նախաձեռնության» շրջանակներում։ Այդ մասին Բաքվում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն:

Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ երկկողմ հանդիպման ժամանակ Բուրչուլաձեն քննարկել է մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանի առջև ծառացած խնդիրները:

Հանդիպմանը կարևորվել է նաև երկկողմ և եռակողմ ձևաչափերով համագործակցությունը, ինչպես նաև ռազմավարական մակարդակի հանդիպումների ընթացիկ դինամիկայի պահպանումը, որոնք կնպաստեն Հարավային Կովկասի երկրների և ողջ տարածաշրջանի զարգացմանը:

Հիշեցնենք, որ այս օրերին Բաքվում ընթանում էր Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը, որին մասնակցում էին Զաքիր Հասանովը, Ջուանշեր Բուրչուլաձեն և Յաշար Գյուլերը։ Եռակողմ քննարկումներից զատ, վրացական կողմը հանդիպում է ունեցել նաև թուրքական պատվիրակության հետ։

Լուսանկարում՝ Վրաստանի պաշտպանության նախարարը/ Վրաստանի ՊՆ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter