
Իրանի նախագահը չի մեկնի Թուրքիա
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին չի մեկնի Անկարա, ինչպես պլանավորված էր նոյեմբերի 28-ին։ Այդ մասին հայտնում է France 24-ը։
Դեռևս հայտնի չէ` այցը չեղարկվե՞լ է, թե՞ տեղափոխվել։
Ավելի վաղ գրել էինք, որ Ռայիսին այսօր պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Երկու երկրների նախագահները պլանավորում էին քննարկել Գազայի պատերազմը, երկկողմ և միջազգային օրակարգի այլ հարցեր, որոնք կապված են Մերձավոր Արևելքի հետ։
Հայտնի չէր նաև՝ արդյոք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ներառված կլինի բանակցությունների օրակարգում։
Լուսանկարը՝ AFP-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել