
Հետպատերազմական սթրեսն ու զինվորների հետ աշխատանքը․ զրույց հոգեբան Մարինե Սահակյանի հետ
Պատերազմի մասնակցած յուրաքանչյուր մարդ պետք է անպայման անցնի հոգեբանի կաբինետով։ «Հետքին» տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց հոգեբան Մարինե Սահակյանը, որն աշխատում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում և հոգեբանական աջակցություն է ցուցաբերում պատերազմին մասնակցած զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին։
Մարինե Սահակյանը նշում է, որ պատերազմի մասնակիցները իրեն և մյուս հոգեբաններին հիմնականում դիմում են հետտրավմատիկ սթրեսային խանգարումներով, անքնությամբ, կպչուն մտքերով և գործողություններով, ինչպես նաև՝ տագնապային խանգարումներով։ Հոգեբանը շեշտում է՝ աշխատանքը շատ բարդ է, բայց խիստ անհրաժեշտ։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել