
Արգենտինան չի անդամակցի ԲՐԻԿՍ-ին
Արգենտինան չի միանա ԲՐԻԿՍ-ին։ Այդ մասին հայտարարել է Արգենտինայի արտաքին գործերի ապագա նախարար Դիանա Մոնդինոն: Infobae պորտալին նա հայտնել է, որ Արգենտինան ի վիճակի չէ ֆինանսական ներդրումներ կատարել ԲՐԻԿՍ-ի նոր զարգացման բանկին անդամակցելու համար:
«Արգենտինան չի անդամակցի ԲՐԻԿՍ-ին»,- ավելի ուշ X-ի իր միկրոբլոգում իր հայտարարությունը վերահաստատել է Մոնդինոն։ Մի քանի օր առաջ ապագա նախարարը նաև նշել էր, որ «առավելություններ չի տեսնում» այդ դաշինքին անդամակցելու հարցում։
No ingresaremos a los BRICS.
— Diana Mondino (@DianaMondino) November 30, 2023
Օգոստոսին Յոհանեսբուրգում կայացած գագաթնաժողովի ժամանակ հայտարարվել էր, որ 2024 թվականի հունվարի 1-ից կազմակերպությանն անդամակցելու հրավեր կուղարկվի Արգենտինային, Եգիպտոսին, Իրանին, Եթովպիային, ԱՄԷ-ին և Սաուդյան Արաբիային։ Վերջերս Արգենտինայի նախագահ ընտրված Խավիեր Միլեյը մինչ նախագահական ընտրությունների անցկացումն արդեն իսկ դեմ էր արտահայտվել ԲՐԻԿՍ-ին անդամակցելուն։
Լուսանկարը՝ AP գործակալության
Մեկնաբանել