HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԲՐԻԿՍ-ին կանդամակցեն Արգենտինան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Եթովպիան

ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները որոշել են կազմակերպության կազմ հրավիրել Արգենտինային, Եգիպտոսին, Եթովպիային, Իրանին, Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին։ Այդ մասին հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։ ԲՐԻԿՍ-ին այդ երկրների անդամակցությունը կմեկնարկի 2024 թվականի հունվարի 1-ից։ 

Այսօր, ավելի վաղ, բրազիլական UOL պարբերականը, հղում անելով գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթին, հայտնել էր, որ անդամ երկրները որոշել են, որ թեկնածու երկրներից 5-ին՝ Արգենտինային, Իրանին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և ԱՄԷ-ին հրավիրել կազմակերպության կազմ։ Այնինչ, բրազիլական պարբերականը ոչինչ չէր հայտնել Եթովպիայի մասին։ 

Բրազիլական պարբերականը գրում էր, որ երկրների ընտրությունը կատարվել է աշխարհագրական և քաղաքական սկզբունքներով։ Ընդորում, Արգենտինայի և Սաուդյան Արաբիայի պարագայում հաշվի էր առնվել նաև այն հանգամանքը, որ այս երկրները նաև Մեծ քսանյակի (G20) կազմում են։

Ի սկզբանե անդամ երկրները պլանավորում էին հրավիրել Ինդոնեզիային, սակայն վերանայել են որոշումն այն բանից հետո, երբ Ջակարտան հայտարարել էր, որ ներկայումս այս հարցով չունի քաղաքական դիրքորոշում։ UOL-ը գրում է, որ մոտ ապագայում այդ երկիրը կարող է ևս ներառվել ԲՐԻԿՍ-ի կազմում։

Ներկայումս ԲՐԻԿՍ-ին անդամակցում է 5 երկիր՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։ Անդամակցության հայտ է ներկայացրել 23-ը։ Վերջին անգամ ԲՐԻԿՍ-ը ընդլայնվել էր 2010 թվականին, երբ կազմակերպությանը միացել էր Հարավաֆրիկյան Հանրապետությունը։

Հիշեցնենք, որ այս օրերին Յոհանեսբուրգում ընթանում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը։ Դրան մասնակցում են Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնորդները։ Ռուսաստանը ներկայացնում է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Վլադիմիր Պուտինը չի ժամանել ՀԱՀ, քանի որ այդ երկիրը վավերացրել է Հռոմի ստատուտը, ինչը նշանակում էր, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը պետք է ձերբակալեր Վլադիմիր Պուտինին, քանի որ Միջազգային քրեական դատարանը Պուտինի ձերբակալության օրդեր էր տվել։ Պուտինը գագաթնաժողովին մասնակցում է տեսակոնֆերանսի ձևաչափով։

Լուսանկարը՝ REUTERS/Wu Hong/Pool/File photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter