HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Դատախազությունը պահանջում է բռնագանձել «ՄԱՊ-ի Ալիկին» պատկանող մի շարք գույքեր

Հակակոռուպցիոն դատարանում դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր, «Մապի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի և նրա կնոջ՝ Լուսիկ Պետրոսյանի դեմ Գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նախագահող դատավորն էր Նարինե Ավագյանը։

Դատախազությունը Ալեքսան Պետրոսյանից և նրա կնոջից՝ Լուսիկ Պետրոսյանից, հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, պահանջում է բռնագանձել՝

  • Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ–Նովա փողոցի արտադարամասը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել արտադրամասի 79.6 %-ը):
  • Արմավիրի մարզի Արտամետ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։  (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 96.72 %-ը):
  • Արմավիրի մարզի Արտամետ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 47.44 %-ը):
  • Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։  (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 40.6 %-ը):
  • Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 12.16 %-ը):
  • Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 81.96 %-ը):
  • Արմավիրի մարզի Տալվորիկ գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 38.05 %-ը):
  • Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ (Ապօրինի է ճանաչվել հողակտորի 56.06 %-ը):
  • Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գտնվող հողակտորը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։ Ապօրինի է ճանաչվել հողակտորի 86.06 %-ը):
  • Ալեքսան Պետրոսյանին պատկանող «ՄԱՊ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի 60,9 տոկոսը կամ թվով 19.914 հատ բաժնետոմսերը։
  • 61 մլն 93 հազար 284 դրամ գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել։
  • 1 մլրդ 298 մլն 273 հազար 905 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտի մնացորդ։

Ալեքսան Պետրոսյանի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանն ասաց, որ հայցադիմումի պատասխան են ներկայացրել Դատախազությանը, ինչը կարող է հիմք հանդիսանալ լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնելու համար։ Նրա խոսքով՝ քանի որ հնարավոր է վերահաշվարկի արդյունքում փոփոխություններ տեղի ունենան հայցադիմումում, առավել առարկայական քննարկում ունենալու համար նախընտրում է իր հարցերը հնչեցնել վերահաշվարկից հետո և այսօրվա դատական նիստը հետաձգել։

Դատախազ Միհրան Բուլղադարյանը հայտնեց, որ մոտ 10 օր առաջ են ստացել պատասխանողների ներկայացուցիչների կողմից պատասխանը և այս պահին դեռևս վերահաշվարկի անհրաժեշտության, ներկայացված փաստերի արժանահավատության գնահատումը ընթացքի մեջ են։ Եվ չի բացառում, որ հիմքի և առարկայի փոփոխության միջնորդություն կներկայացնեն։ Դատախազը չառարկեց նիստի հետաձգմանը՝ հայտնելով, որ լրացուցիչ ուսումնասիրության համար իրեն անհրաժեշտ է 15-20 օր։

Դատավոր Նարինե Ավագյանը հարցրեց, թե արդյոք վերահաշվարկից հետո կողմերը հաշտություն քննարկելու տարբերակ տեսնու՞մ են։ Դատախազը չբացառեց հաշտություն կնքելու տարբերակը, եթե պատասխանողները նախաձեռնող լինեն։ Պատասխանողների ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը ևս չբացառեց։

Գործով հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 12-ին՝ ժամը 16։00-ին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter