HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվայում մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպում

Մոսկվայում այսօր առավոտյան մեկնարկել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը։ Բայրամովը Մոսկվա է այցելել Մերձկասպյան երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար։ 

Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկելու են երկու երկրների միջև հարաբերությունները, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Ադրբեջանական կողմը նշում է, որ Բայրամովը հանդիպման սկզբում գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, առևտրային և հումանիտար, համագործակցության զարգացման կապակցությամբ:

Հանդիպման բաց մասի իր ելույթում Լավրովը նշել է, որ «3+3» ձևաչափը «միս ու արյուն» է ստանում ու «դառնում էլ ավելի հեռանկարային»։ «Արդեն «միս ու արյուն» է ստանում Իլհամ Ալիևի՝ «3+3» ձևաչափով նախաձեռնությունը<...>։ Սա նույնպես հեռանկարային ձևաչափ է։ Ուրախ կլինեմ լսել ձեր գնահատականները այս ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ»,- հայտարարել է Լավրովը։

Լավրովը նաև հույս է հայտնել, որ Ալիևը տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը։ «Ամսվա ամենավերջում, ավանդույթի համաձայն, սուրբծննդյան օրերից առաջ Սանկտ Պետերբուրգում տեղի կունենան Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերն ու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որտեղ մենք ակնկալում ենք, ինչպես նախորդ տարիներին էր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարի Ալիևի մասնակցությունը»,- հավելել է Լավրովը։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter