HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը կազատվի պաշտոնից

Կառավարության դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգային չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում է Վայոց ձորի մարզպետին պաշտոնից ազատելուն։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով, 5-րդ մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Արարատ Գրիգորյանին ազատել Վայոց ձորի մարզպետի պաշտոնից»,- նշված է նախագծում։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կառավարության նիստում ասաց, որ Արարատ Գրիգորյանն ազատվում է իր դիմումի համաձայն։

Վայոց ձորի մարզպետի պաշտոնին կնշանակվի Կոլյա Միքայելյանը, որը ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետն է։

Լուսանկարը՝ Արարատ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter