Հայկուհի Հարությունյանի ընտրությանը ոչ մի պատգամավոր չի քվեարկել
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանի քվերկությանը որևէ պատգամավոր չի մասնակցել։ Քվեատուփում եղել է 0 քվեաթերթիկ, հետեւաբար Հ. Հարությունյանը չի ընտրվել։
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ քվեատուփում ոչ մի քվեաթերթիկ չի եղել։ Իսկ մինչ քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը։
Հայկուհի Հարությունյանի լուսանկարը՝ ԱԺ կայքից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել