
Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Արգենտինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 9-12-ը աշխատանքային այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում։
Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ այցի ընթացքում նախագահը մասնակցելու է Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության հանդիսավոր արարողությանը։
Այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները Արգենտինայի բարձր ղեկավարության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Արգենտինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տնտեսագետ, աջ պոպուլիստ Խավիեր Միլեյը հաղթել էր ընտրողների ավելի քան 55 %-ի աջակցությամբ։ Նա նախագահի պաշտոնը կստանձնի դեկտեմբերի 10-ին։
Գլխավոր լուսանկարում՝ Վահագն Խաչատուրյանը (president.am), Խավիեր Միլեյը (Vox España)
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել