HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Քաղաքական վարկանիշով Թրամփը շրջանցում է Բայդենին

The Wall Street Journal-ի հարցման համաձայն՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր քաղաքական վարկանիշով շրջանցել է գործող նախագահ Ջո Բայդենին: Ամերիկյան պարբերականն այդ հարցումն արել է 1500 գրանցված ընտրողների շրջանում։

Նոր հարցման համաձայն՝ Բայդենի քաղաքական դիրքերն ամենաթույլն են նրա նախագահության ողջ ընթացքում. ընտրողներն առաջին անգամ նրան ամենացածր գնահատական են տվել կատարած աշխատանքի համար ու նախապատվությունը տվել Թրամփին:

Այն հարցին, թե «եթե 2024 թվականի նախագահական ընտրությունները տեղի ունենային հիմա, ում օգտին կքվեարկեիք, 37 % -ը նշել է Թրամփին, 31 %-ը՝ Բայդենին, 14 %-ը չի կողմնորոշվել, իսկ մյուս թեկնածուները հավաքել են 8 % կամ ավելի քիչ ձայն»։

Միևնույն ժամանակ, եթե հնարավոր լիներ ընտրություն կատարել միայն Թրամփի և Բայդենի միջև, ապա 47 %-ը կքվեարկեր Թրամփի օգտին, իսկ 43 %-ը՝ Բայդենի:

Ընդ որում, ընտրողների միայն 23 %-ն է դրական պատասխանել, որ Բայդենի քաղաքականությունն անձամբ օգնել է իրենց, մինչդեռ 53 %-ը նշել է, որ գործող նախագահի քաղաքականությունն իրենց վնասել է: Եվ հակառակը, ընտրողների 49 %-ը նշել է, որ Թրամփի քաղաքականությունն իր նախագահության ընթացքում անձամբ օգնել է իրենց, իսկ 37 %-ը նշել է, որ դա վնասել է:

The Wall Street Journal-ի հարցմանը, որը կայացել է 2023 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը, մասնակցել է 1500 գրանցված ընտրող, շեղումը (սխալանք-խմբ.) կազմել է 2,5 %: Հարցումն իրականացվել է հեռախոսային հարցազրույցների միջոցով: Պարբերականը որոշ հարցվածների հետ կապ է հաստատել տեքստային հաղորդագրությունների միջոցով կամ նրանք առցանց են մասնակցել հարցմանը:

Ջո Բայդենը ապրիլի 25-ին պաշտոնապես հայտարարել էր 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։ Սեպտեմբերյան հարցումը ցույց էր տվել, որ ընտրողների մեծամասնությունը Բայդենին չափազանց ծեր է համարում երկրորդ ժամկետով վերընտրվելու համար:

Միևնույն ժամանակ Հարվարդի CAPS-Harris Poll կենտրոնի հարցումը պարզել էր, որ Բայդենի վարկանիշը փոքր-ինչ աճել է նրա վարչակազմի տնտեսական քաղաքականության արդյունքների բարելավման ֆոնին:

ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը երկրորդ պլան չունի այն դեպքում, եթե գործող նախագահ Ջո Բայդենը ինչ-ինչ պատճառներով դադարեցնի 2024 թվականի նախընտրական քարոզարշավը:

Լուսանկարները՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter