HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մրցանակներ՝ «Հետքի» եւ Հետք մեդիա գործարանի լրագրողներին

Հետք Մեդիա գործարանի շրջանավարտներ, լրագրողներ Արփինե Հովհաննիսյանը եւ Արծվիկ Դավթյանը «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխությանն մասնագիտական ժյուրիի որոշմամբ արժանացել են գլխավոր մրցանակին «Լավագույն տպագիր կամ առցանց հոդված» անվանակարգում՝ «Չկա օրենք՝ չկա պատիժ. ո՞վ է շինհրապարակներում պատահարների պատասխանատուն» մուլտիմեդիա աշխատանքի համար։ Մրցանակը շնորհել է «Մեդիամաքսի» խմբագիր Դավիթ Ալավերդյանը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սահմանած «Հատուկ մրցանակ»-ը ստացավ Հետք մեդիա գործարանի ուսանող, լրագրող Աստղիկ Հովհաննեսովը՝ «Անօթևանների կացարանը` ներսից. տարիներով չլուծված խնդիրներ» հոդվածի համար։

«Լավագույն փոդքաստ/ռադիոհաղորդում» անվանակարգում էլ երրորդ տեղի մրցանակը շնորհվեց «Հետքի» լրագրող Սամսոն Մարտիրոսյանին՝ «Միս ու արյուն» փոդքաստի համար։

«Հոդված 3․ լրագրողները՝ հանուն մարդու իրավունքների» լրագրողական մրցանակաբաշխությունն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Հայաստանում Նիդեռլանդներ Թագավորության դեսպանատան եւ «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» (EED) աջակցությամբ: Այն տեղի ունեցավ մարդու իրավունքների միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին։

Լուսանկարները՝ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter