«Հետքի» լրագրողները «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել են մրցանակների։
Հետաքննական լրագրության «Դիտակ» անվանակարգում գլխավոր մրցանակ շնորհվեց Հետքի՝ «Դեղերի սև շուկան. ինչու որոշ դեղեր չեն գրանցվում, բայց վաճառվում են» հետաքննությանը։
Մրցանակը նրան շնորհվել է 2024թ. սեպտեմբերի 13-ին «Մարդու իրավունքներ և հաշվետվողականություն․ հետկոնֆլիկտային արդարադատության ուղիներ» խորագրով երրորդ ամենամյա համաժողովի ժամանակ, որը կազմակերպել էր Ճշմարտության և արդարադատության կենտրոնը։
ԵՄԱ Էթիկական լրագրության 2024թ. մյուս մրցանակակիրներն են Արշալույս Մղդեսյանը` «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաընկերության հաղորդավար, քաղաքական մեկնաբան եւ Հայարփի Բաղդասարյանը` «Ինֆոքոմ» առցանց պարբերականի լրագրող։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սահմանած «Հատուկ մրցանակ»-ը ստացավ Հետք մեդիա գործարանի ուսանող, լրագրող Աստղիկ Հովհաննեսովը՝ «Անօթևանների կացարանը` ներսից. տարիներով չլուծված խնդիրներ» հոդվածի համար։
Մրցանակը շնորհվեց վերջին տարինեին կոռուպցիոն հանցագործությունների մասին հրապարակումներով առավելագույնս շատ աչքի ընկած «Հետք», «Սիվիլնեթ», «Ինֆոքոմ» լրատվամիջոցների հետաքննող լրագրողներ Տիրայր Մուրադյանին և Մկրտիչ Կարապետյանին։
«Լուսաբանելով գիտությունը» անվանակարգում հանձնաժողովը ընտրեց երկու հաղթող, որոնցից մեկը «Հետքի» լրագրող Մարինե Մարտիրոսյանն է՝ «Ուսումնասիրվել է Հայաստանի խաղողի սորտերի գենոմը. գիտական արդյունքները կարող են նաև տնտեսական օգուտ բերել» նյութի համար։
Մրցույթի նպատակն էր խրախուսել Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումների մասին որակյալ լուսաբանումը և հանրությանը առավել հասանելի ու մատչելի մատուցումը։
«Արտակարգ գրություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Հետքի» լրագրող Ռիմա Գրիգորյանին եւ լուսանկարիչ/օպերատոր Անի Սարգսյանին «Ակնայից՝ Բագրատաշեն․ ապահով անկյան փնտրտուքով» նյութի համար: