HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մրցանակներ «Հետքի» լրագրողներին՝ մարդու իրավունքները լուսաբանելու համար

Մարդու իրավունքների միջազգային օրը՝ դեկտեմբերի 10-ին, «Հետքի» լրագրողները պարգեւների են արժանացել «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխությանը։

Մասնագիտական ժյուրիի որոշմամբ՝ լրագրող Մարինե Մարտիրոսյանն արժանացավ երրորդ մրցանակին «Լավագույն տպագիր կամ առցանց հոդված» անվանակարգում՝ «Լուսինեի մանկապարտեզի ոդիսականը» հոդվածի համար։ Մրցանակը շնորհեց Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի փոխդեկան Անահիտ Մենեմշյանը։ 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Հատուկ մրցանակ»-ը ստացան «Հետքի» լրագրող Լուսինե Հակոբյանը և ռեժիսոր Սեդա Գրիգորյանը «Իմ երեխան արև է․ ուզում եմ, որ նրա շողով ջերմանա ամբողջ աշխարհը»․ Մելանյան հորդորում է մայրերին չհրաժարվել իրենց երեխաներից մուլտիմեդիա աշխատանքի համար։

«Հոդված 3․ լրագրողները՝ հանուն մարդու իրավունքների» լրագրողական մրցանակաբաշխությունը կազմակերպում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան եւ «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» (EED) աջակցությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter