«Հետքի» լրագրողը՝ OpenData2026 մրցույթի հաղթող
«Հետքի» լրագրող Արեն Նազարյանը հաղթող է ճանաչվել OpenData2026 մրցույթի «Տվյալների ներկայացում և վիզուալիզացիա» անվանակարգում։
Արենի մշակած գործիքը թույլ է տալիս ավտոմատացված եղանակով արտահանել տվյալներ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրերից։
Սա հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում ստուգել ու համադրել պաշտոնյաների հայտարարագրած եկամուտներն ու ունեցվածքը։ Գործիքն արդեն հասանելի է այստեղ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել