HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» լրագրող Տիրայր Մուրադյանը մրցանակի է արժանացել մասնագիտական էթիկային հավատարմության համար

Երևանի մամուլի ակումբի 29-ամյա տարեդարձի առթիվ կազմակերպված լրագրողների ամենամյա մրցանակաբաշխությանը «Հետքի» լրագրող Տիրայր Մուրադյանն արժանացել է մրցանակի լրագրողական աշխատանքում մասնագիտական էթիկայի սկզբունքներին հավատարմության համար։ Մրցանակը հանձնել է «Մեդիամաքսի» խմբագիր Դավիթ Ալավերդյանը։

«Մրցանակը նպատակ ունի խրախուսել հայաստանյան լրատվամիջոցներում էթիկական լրագրության զարգացումը և «Հայաստանի լրագրողների եւ լրատվամիջոցների էթիկական սկզբունքների կանոնագրի» դրույթների հետեւողական պահպանումը»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

ԵՄԱ Էթիկական լրագրության 2024թ. մյուս մրցանակակիրներն են Արշալույս Մղդեսյանը` «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաընկերության հաղորդավար, քաղաքական մեկնաբան եւ Հայարփի Բաղդասարյանը` «Ինֆոքոմ» առցանց պարբերականի լրագրող։

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Մեդիայի որակի եւ դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երեւանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ։

Լուսանկարները՝ ԵՄԱ-ի

Գլխավոր լուսանկարում՝ «Մեդիամաքսի» խմբագիր Դավիթ Ալավերդյանը, Տիրայր Մուրադյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter