
Էդիկ Բաղդասարյանը հետաքննական լրագրության գերազանցության մրցանակ է ստացել
«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը հետաքննական լրագրության գերազանցության մրցանակի է արժանացել Ճշմարտության և արդարադատության կենտրոնի կողմից։
Մրցանակը նրան շնորհվել է 2024թ. սեպտեմբերի 13-ին «Մարդու իրավունքներ և հաշվետվողականություն․ հետկոնֆլիկտային արդարադատության ուղիներ» խորագրով երրորդ ամենամյա համաժողովի ժամանակ, որը կազմակերպել էր Ճշմարտության և արդարադատության կենտրոնը։
Ճշմարտության և արդարության կենտրոնը ստեղծվել է 2020 թվականի արցախյան պատերազմից հետո` պահպանելու Արցախի մասին վկայությունները: Կենտրոնի թիմը բաղկացած է ԱՄՆ-ի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի փաստաբաններից և իրավաբան ուսանողներից, ինչպես նաև՝ իրավապաշտպաններից և այլ մասնագետներից, որոնք ուզում են լսելի դարձնել խտրականությունից, էթնիկ զտումներից, տեղահանություններից, պատերազմական հանցագործություններից, զանգվածային վայրագություններից եւ ցեղասպանությունից տուժած հայերի ձայնը։
Մեկնաբանել