
Գերեվարված 32 հայ զինծառայողներն արդեն Հայաստանում են
2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերադարձած գերիների անվանացանկը հետեւյալն է՝
- Ավագյան Հրաչ Արզումանի Շիրակ, Գյումրի
- Ավագյան Սերոբ Սուրենի Շիրակ, Զույգաղբյուր
- Ավագյան Տիգրան Մանուկի, Շիրակ, Գյումրի
- Ավետիսյան Վաղարշակ Աշոտի Շիրակ, Զույգաղբյուր
- Արամյան Կարեն Արմենի Շիրակ, Աշոցք
- Բահրիկյան Վահագն Էդիկի Շիրակ, Ախուրյան
- Բաղդասարյան Արթուր Էդուարդի Շիրակ, Գյումրի
- Գևորգյան Ռոբերտ Հովիկի Շիրակ, Ախուրյան
- Դիլանյան Արման Վազգենի Շիրակ, Զույգաղբյուր
- Եղիազարյան Սասուն Սեյրանի Շիրակ, Անի
- Թադևոսյան Հրայր Վարդանի Շիրակ, Աշոցք
- Թոսունյան Լևոն Աշոտի Շիրակ, Աշոցք
- Իսանյան Արեն Արայի Ստեփանակերտ
- Կիրակոսյան Էդուարդ Արմենի Շիրակ, Գյումրի
- Կոստանյան Նարեկ Աղասու Շիրակ, Արթիկ
- Հակոբյան Վոլոդյա Գագիկի Շիրակ, Սառնաղբյուր
- Հարությունյան Վարազդատ Սերյոժայի Շիրակ, Ախուրյան
- Հերաբյան Հրայր Հրաչի Շիրակ, Աշոցք
- Հովագիմյան Հարություն Յուրիկի Սյունիք, Կապան
- Հովհաննիսյան Հայկազ Կորյունի Շիրակ, Ախուրյան
- Ղազարյան Կարեն Աշոտի Տավուշ, Դիլիջան
- Մարտոյան Մանուկ Հովհաննեսի Շիրակ, Լանջիկ
- Մարտիրոսյան Գևորգ Սամվելի Շիրակ, Գյումրի
- Միքայելյան Անդրանիկ Վազգենի Շիրակ, Գյումրի
- Ոսկանյան Գագիկ Աշոտի Երևան
- Ռաֆաելյան Վլադիմիր Օթարիի Արմավիր, Վաղարշապատ
- Սաղաթելյան Գրիգոր Սեյրանի Շիրակ, Աշոցք
- Սարգսյան Իշխան Աշոտի Երևան
- Սերոբյան Գեղամ Սամվելի Շիրակ, Զույգաղբյուր
- Սուքիասյան Անդրանիկ Սրապի Շիրակ, Գյումրի
- Ստեփանյան Դավիթ Ստեփանի Շիրակ, Փանիկ
- Վարդանյան Արսեն Արայիկի Շիրակ, Անի
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման պայմանավորվածության մասին հայտնի դարձավ այս տարվա դեկտեմբերի 7-ին։ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջև տեղի ուենցած բանակցությունների արդյունքում Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել 32 հայ ռազմագերու, իսկ Հայաստանը՝ ադրբեջանցի 2 ռազմագերու (Հուսեյն Ախունդով, Ագշին Բաբիրով, խմբ․)։
Դատելով Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցանկից՝ կարելի է եզրակացնել, որ վերադարձած հայ գերիների մեծ մասը 2020 թվականի դեկտեմբերին Հին թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված հայ զինծառայողներն են։
Մեկնաբանել