HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն հավատում է գերիների փոխանակումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավորությանը

Միացյալ Նահանգները հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավոր է այն բանից հետո, երբ կողմերը փոխանակվեցին գերիներով: Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։

«Մենք ողջունում ենք հայ և ադրբեջանցի գերեվարված քաղաքացիների վերադարձը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին, ինչպես նաև տեղեկություններն այն մասին, որ կողմերը քննարկում են վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ միջոցներ։ Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ են դրան հասնել»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։ 

Միլերը հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է Բաքվի և Երևանի հետ աշխատել այդ ուղղությամբ:

Դեկտեմբերի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը իրականացրել էին տարբեր ժամանակահատվածներում ձերբակալված գերիների փոխանակում: Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման պայմանավորվածության մասին հայտնի դարձավ այս տարվա դեկտեմբերի 7-ին։ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջև տեղի ուենցած բանակցությունների արդյունքում Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել 32 հայ ռազմագերու, իսկ Հայաստանը՝ ադրբեջանցի 2 ռազմագերու։

Լուսանկարը՝ Danita Delimont / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter