HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ զինվորականները սխալմամբ Գազայում սպանել են 3 պատանդի

Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածի Շեջայա շրջանում տեղի ունեցած մարտի ժամանակ իսրայելցի երեք պատանդներին սխալմամբ ընդունել են որպես «սպառնալիք ներկայացնող» ու գնդակահարել նրանց: Այդ մասին ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ։

ՑԱԽԱԼ-ում հայտարարել են, որ պատանդների մարմինները տեղափոխվել են իսրայելական տարածք։

Իսրայելական բանակը հայտնել է նաև երկու զոհվածների անունները. Յոտամա Խաիմա, որը հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից առևանգվել էր Կֆար-Ազա կիբուցից և Սամեր Թալալք, որը նույն օրն առևանգվել էր Նիր-Ամ կիբուցից: Երրորդ պատանդի ընտանիքը խնդրել է չհրապարակել զոհի մասին տեղեկությունները։

«Իսրայելի պաշտպանության բանակն անմիջապես սկսել է հետաքննել միջադեպը: Իսրայելի պաշտպանության բանակն ընդգծում է, որ սա ակտիվ մարտական գործողությունների գոտի է, որտեղ վերջին մի քանի օրերի ընթացքում շարունակվել են մարտերը: Այս իրադարձությունից անմիջական դասեր են քաղվել»,- ասված է ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հարձակվեց Իսրայելի վրա՝ սպանելով մոտ 1200 և պատանդ վերցնելով 240 մարդու: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան հարձակման, սկսեց ավիահարվածներ հասցնել Գազայի հատվածին, այնուհետև սկսեց ցամաքային գործողություն։

Նոյեմբերի 24-ին Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում ժամանակավոր հրադադար կնքեց  ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ: Գործարքի պայմանների համաձայն՝ գրոհայիններն ազատ էին արձակել 81 իսրայելցիների և այլ երկրների ևս մի քանի քաղաքացիների: Փոխարենը Իսրայելի իշխանությունները բանտերից ազատ էին արձակել շուրջ 210 պաղեստինցիների։ Դեկտեմբերի 1-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց ռազմական գործողությունների վերսկսման մասին:

Լուսանկարը՝ The Times of Israel-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter